Մարդն էլ է տերև. դեղնած տերևի նման վերջանում
Նմանատիպ
Հեռացել եմ արևների սառնությունից: Հիմա միայն նայում եմ, քայլով, ժպտացող մարդկանց, ովքեր ասելու բան չունեն: Լույսի, խավարի արանքից ձայն եմ հանում, լսող չկա: Ծառերի վրա չորացած մի երկու տերև նայում են սառած դեմքիս ու կանաչելու փոխարեն վայր են ընկնում: Գետնի վրա՝ վերջանում: Մարդն էլ է տերև, որ երբ նայում ես ու տեսնում հույսը կորցրած մարդուն, չես հասկանում, ուր է գնում, դեռ չապրած տարիները ապրելու փոխարեն, հետո մի օր ընկնում է գետնին ու ամենահասարակ դեղնած տերևի նման վերջանում:
Մարդը անսխալական չէ, բայց հաճախ սխալներ գործելն ու մեղքի տակ ընկնել, անունն էլ դնել, /որ դե պատահում է/. անընդունելի է… չկա մի բան, որ մարդուց կախված չլինի: Չի կարելի կրկնել նույն սխալը երկու անգամ: Երկրորդ անգամ դա ոչ թե սխալ, այլ՝ ընտրություն է: Թեև չեմ սիրում «Չի կարելի» -ների շարքը, բայց այս դեպքում կարծում եմ «Չի կարելին» մեջ ընկավ, որ փրկի ասելիքս. տեղ հասնի…
Երբեմն սատանայապաշտողները մեր օրերում, ոչ թե ապաշխարհում են, այլ գնում հենց սատանայի հետևից, որովհետև հեռացել են Աստծուց, հավատից ու այժմ մարդը հեռանալով Աստծուց ուրիշ տեղ է փնտրում, ուրիշ բան է ապաշխարում…
Այսպես, որ գնա կգա մի օր աշխարհի վերջը, չմտածես, թե ես միմիայն քրիստոնյաներին եմ ընդունում, բնավ, մինչդեռ ով ինչ կրոնի կրողնը լինի, թող հավատարիմ մնա իր հավատին…
Հողը հիշողություն ունի, խոսքը ասելուց առաջ մտածել է սիրում, որովհետև լեզվի կծածը չի բուժվում, այն քաղցկեղի նման մի բան է, սկզբում դու չես էլ մտածում ինչ կասի բժիշկը, բայց հետո հետազոտվելուց հետո արդյունքը պարզ կդառնա ու ոգիդ կսնանկան, հետո մարմինդ տձև կդանա, քիչ-քիչ կպակասես ու մի օր կգնաս հող, որտեղից, որ ասում են եկել ես:
Ես ապրել եմ ուզում, կարևոր չի մեկ, օր մեկ ամիս, թե տարի, միևնույն է, ուզում եմ լույս տեսնել ու հավատալ, որ հաղթողը ես եմ լինելու…
Հայը ինձ ողջ և առողջ է պետք, մարդը ինձ գլխով է պետք, եթե մարդու գլուխը կտրես էլ ինչի նման կլինի մարդը, մինչդեռ այսօր կտրված գլուխները այգիներում լցվել են իրար վրա ու գարշահոտությունը տարածվել է քաղաքաի վրա: Հիմա քաղաքը անգլուխ է, անառողջ: Առողջություն եմ մաղթում քաղաքին, մարդուն, հային… ու գնում եմ հաղթելու, առաջինը ինձ, հետո նոր կանցնեմ մարդուն…
Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում