ԱՄՆ-ում Բոբ Դիլանի կիթառը աճուրդում վաճառվել է շուրջ 400 հազար դոլարով

ԱՄՆ-ում Բոբ Դիլանի կիթառը աճուրդում վաճառվել է շուրջ 400 հազար դոլարով

Ամերիկացի պոետ և երաժիշտ Բոբ Դիլանի կիթառը Դալլասում տեղի ունեցած աճուրդի ժամանակ վաճառվել է 396.5 հազար դոլարով: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշվում է, որ վաճառված ակուստիկ կիթառը Դիլանը ձեռք է բերել 1963 թվականին:

Լեգենդար երաժիշտը այդ գործիքի վրա նվագել է ավելի քան 10 տարի: 1970-ականների վերջին նա կիթառը վաճառել է իր վարպետին, ով պահպանել է կտրոնը: Այդ ժամանակ գործիքը 500 դոլար է արժեցել: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Կիթառի գնորդի անունը չի հաղորդվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում