Լարիսա Ալավերդյան. Ամբիցիաները թույլ չեն տալիս ՀԱԿ-ի պրոֆեսիոնալ ուժերին գնալ ավելի սերտ միավորման

«Ոչ ոք ոչ ներսից, ոչ դրսից, չի կարող մեր երկրում իրավիճակ փոխել, որովհետեւ համակարգային, արմատական փոփոխություններ են պետք»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հետընտրական իրավիճակին, ասաց նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

Մոսկվա գնալը մտնում է քաղաքական տեխնոլոգիաների մեջ

 «Բոլոր խնդիրները պետք է լուծվեն ներսում: Եթե մենք չենք կարողացել հասնել նրան, որ ավագանու, ամենափոքր գյուղի ընտրությունները լինեն արդար, մենք ի՞նչ ենք ուզում: Պետք է հասարակությունն ավելի շատ աշխատի համայնքային մակարդակներով: Ինձ համար Մոսկվա գնալը, այն էլ այնպիսի քաղաքական գործչի, ինչպիսին Րաֆֆին է, որը ավելի ժողովրդավարական լիդեր է, չի բացառվում, որ Րաֆֆին ինչ-որ մի խորհուրդների, այլ նոր տեխնոլոգիաների փնտրտուքների մեջ ընտրում է հինը»,-ասաց Ալավերդյանը և հավելեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի Մոսկվա գնալը  քաղաքական տեխնոլոգիա էր:

Այն հարցին, թե ավագանու ընտրություններում, որ ուժը կարող է մեծամասնությունկազմել` Ալավերդյանը պատասխաեց.

«Հայաստանում մրցակցությունը շատ անգամ տղայական վեճ է ստացվում՝ ով ում կհաղթի: Իրականում ես «Բարեւ Երեւանը» համարում եմ դրական ուժ, որը ճիշտ ճանապարհով է գնում: Մրցունակ կլինեն իրենք, թե ոչ՝ դա այլ հարց է: Հասարակությունն ամեն մեկը սոցիալական խոցելի խմբերի կրողն են»:

Անդադառնալով ՀԱԿ-ի վերջին համագումարին Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտարկումներին Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը չմիանալու մասին՝ տիկին Ալավերդյանն ասաց. «Ամբիցիաները թույլ չեն տալիս ՀԱԿ-ի պրոֆեսիոնալ ուժերին գնալ ավելի սերտ միավորման՝ համայնքային ընտրությունների ժամանակ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում