Երևանցի դպրոցականները այցելել են իրենց դպրոցների անվանատուների արձաններին

Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների աշակերտները այսօր այցելել են իրենց դպրոցների անվանատու գործիչների հուշարձաններին։ Հուշարձանների պահպանության օրվա առթիվ դպրոցականները մեկական դասաժամ տրամադրել են՝ մաքրելու հուշարձանների տարածքները, ապա ծաղիկներ են դրել անվանի գործիչների արձանների։

Երևանի քաղաքապետարանի, ՀՀ Պաշտպանության և Մշակույթի նախարարությունների համատեղ կազմակերպած համաքաղաքային միջոցառմանը մասնակցել են մայրաքաղաքի բոլոր հիմնական դպրոցների, այդ թվում նաև դեռևս չանվանադրված դպրոցների աշակերտները։ Արձանների շուրջը աշակերտների մասնակցությամբ անցկացվել են նաև օրինակելի դասեր՝ արձանի անվանակրի ու հեղինակի մասին պատմող դրվագներով։

Միջոցառումներին ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետի տեղեկալ Վանո Վարդանյանը, Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչութունից: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում