Արմեն Աշոտյան. Երեւի շատ են ցանկանում ազատվել Կրթության եւ գիտության նախարարից
18/04/2013 15:16
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյան հերքում է իր՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան նշանակվելու մասին լուրերը: Լրագրողների հետ զրույցում Աշոտյանը նշեց, որ երբ առաջին անգամ շրջանառվեցին նման լուրեր, կարծել է կատակ է:
«Բայց երբ մամուլը կրկնում է, երեւի շատ է ցանկանում ազատվել Կրթության եւ գիտության նախարարից’ իր կողմից առավել սիրված մեկ այլ գործչի համար, կամ էլ՝ շատ է ցանկանում, որ ես իմ ֆրանսերենի իմացությունը կարողանամ ծառայեցնել Հայաստանի արտաքին քաղաքականությանը»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Նրա խոսքով՝ մնացել է 20 օր կառավարության ձևավորման կազմակերպմանը, և ամեն ինչ պարզ կդառնա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում