Իրանի բանակը ի զորու է ինքնուրույն ոչնչացնել Իսրայլեը (տեսանյութ)

Իրանի բանակը ի զորու է ինքնուրույն ոչնչացնել Իսրայելը: Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր Իրանի բանակի օրվա առթիվ կազմակերպված զորհանդեսի ավարտին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ բանակի ընդհանուր հրամանատար, բրիգադի գեներալ Աթաոլլահ Սալեհին:

Իրանցի բարձրաստիճան զինվորականը, ի պատասխան Իսրայելի պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, թե Իսրայելը ինքնուրույն կարող է Իրանի վրա ռազմական հարձակում գործել, մասնավորապես պատասխանել է. «Ի պատասխան Իսրայելի ՊՆ հայտարարությանը, նշեմ, որ Իրանի բանակն էլ ի զորու է ինքնուրույն, առանց օժանդակ ուժերի, ոչնչացնել Իսրայելը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում