Ամենայն հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի Լատին Եկեղեցու սպասավորներին

Ապրիլի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ուխտավորաբար գտնվող Վրաստանի Լատին Եկեղեցու առաջնորդ Ջուզեպպե արքեպիսկոպոս Պազոտտոյին, հոգևոր սպասավորներին ու միանձնուհիներին’ ուղեկցությամբ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մանուկյանի: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնից: 

Հանդիպման սկզբում Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մանուկյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց ուխտավորներին’ շնորհակալություն հայտնելով հայոց հոգևոր կենտրոնում Քույր Եկեղեցու հոգևոր սպասավորներին հյուրընկալելու համար:

Այնուհետև կաթոլիկ ուխտավորներին հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Նորին Սրբությունը: Շնորհավորելով ներկաներին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի գահակալության առիթով’ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Մայր Աթոռի և Վատիկանի ջերմ փոխհարաբերություններին:

Զրույցի ավարտին Վեհափառ Հայրապետը Տիրոջ օգնականությունն ու զորակցությունը մաղթեց Կաթոլիկ Եկեղեցու սպասավորներին’ քրիստոսապատվեր իրենց ծառայության արդյունավորման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում