Ադրբեջանի նախագահի թեկնածուն ձերբակալվել է

Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան, Ադրբեջանում 2013թ-ին հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության հայտնած Վիդադի Իսքենդերլին 10 օրով ազատազրկվել է:

Նա մեղադրվում է Պարեկային ոստիկանության գործերին միջամտելու, հակակառավարական կարգախոսներ վանկարկելու և բողոքի ակցիաների մասնակցելու կոչեր հնչեցնելու համար:

Իսքենդերլիի դեմ քրեական գործ հարուցվել է երկու օր առաջ, երբ նա նկատողություն էր արել ոստիկաններից մեկին: Իրավապաշտպանը նկատել էր, որ ոստիկանները փողոցն անթույլատրելի հատվածով հատող հետիոտներին «կամըմտրական սկզբունքով են» տուգանում. ոմանց խատումները նկատում են, ոմանցը՝ ոչ: Պարեկային ոստիկանության աշխատակիցներն իրավապաշտպանին բերման էին ենթարկել բաժանմունք և քրեական գործ հարուցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում