Արմեն Մարտիրոսյանը ցուցմունք կտա ՀՔԾ-ում
18/04/2013 17:28
Նմանատիպ
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երևանի ավագանու ընտրությունների մասնակից «Բարև, Երևան» դաշինքի առաջին համար Արմեն Մարտիրոսյանը երկուշաբթի օրը, ամենայն հավանականությամբ, ցուցմունք կտա Հատուկ քննչական ծառայությունում՝ ապրիլի 9-ի Բաղրամյան պողոտայի դեպքերի առնչությամբ: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշել է, որ իրեն այսօր են զանգել ՀՔԾ-ից և տեղեկացել է, որ գործը գտնվում է այս մարմնի վարույթում:
Ապրիլի 9-ին՝ Բաղրամյան պողոտայում ժողովրդի ու ոստիկանության միջև տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ ծեծի էր ենթարկվել նաև Արմեն Մարտիրոսյանը, ինչի արդյունքում կոտրվել էր նրա քիթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում