Երևանի բյուջեի զարգացման սցենարը` ըստ Արծվիկ Մինասյանի
Նմանատիպ
«Հնարավոր է հասնել այն բանին, որ Երևանի բյուջեի 75 տոկոսը ստեղծի Երևանը, իսկ կենտրոնական բյուջեից ստացվի միայն 25 տոկոսը»,- այսօր, Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Երևան քաղաքի բյուջե. խնդիրները և լուծումներն ըստ թեկնածուների» խորագրով քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
«Երևանի բյուջեի զարգացման մեր առաջարկած սցենարը հետևյալն է: Մենք կանխատեսում ենք, որ բյուջեն մինչև 400 մլրդ դրամի առաջիկա չորս տարիներին հնարավոր է հասցնել, եթե հիմնական խնդիր դրվի, որ հնարավորինս կախվածությունը կառավարությունից կամ կենտրոնական ֆինանսավորումից թուլանա»,-ասաց Ա. Մինասյանը:
Վերջինս Երևանի բյուջեն ավելացնելու կարևոր աղբյուր է դիտում բիզնես ծրագրերը, որոնցում Երևանը հանդես կգա նաև որպես բաժնետեր:
Բանախոսը կարևորեց Քաղաքապետի և բյուջեի կատարման նկատմամբ ավագանու վերահսկողություն իրականացնելու գործառույթը:
«Մենք առաջարկում ենք կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով վերահսկողության գործառույթը վերապահել ընդդիմադիր ուժերին»:
Նա ընդգծեց նաև ինչպես սոցիոլոգիական հարցումների, քննարկումների կազմակերպման, քաղաքացիների տեսակետները ստանալու կարևորությունը, այնպես էլ տեղական հանրաքվեի ինստիտուտի անմիջական գործադրումը, առանց որի, ըստ բանախոսի, հնարավոր չէ տեղական իշխանությունն ամբողջությամբ իրացնել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում