Կիպրոսի հայերը պատրաստվում են Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին

Կիպրոսի հայերը պատրաստվում են նշել Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը մի շարք միջոցառումներով:

Գլխավոր միջոցառումը կլինի ապրիլի 24-ին Նիկոսիայում Մակարիոսի պողոտայով կայանալիք երթը, որը կավարտվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ:

Սգո արարողությանը կմասնակցեն Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահտեսյանը և արքեպիսկոպոս Վարուժան Հերհերլյանը: Ուղերձով հանդես կգա Նիկոսիայի քաղաքապետ Ստրովոլոս Լազարոս Սավիդիսը:

Այս մասին գրում է Gibrahayer-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում