Տարոն Մարգարյան. Եկել ենք բնակիչներին հաշվետու լինելու

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր այցելեց  Նորք-Մարաշ վարչական շրջան:

Բնակիչների հետ հանդիպման ժամանակ Տ. Մարգարյանն ասաց, որ եկել են բնակիչներին հաշվետու լինելու 4 տարվա իրականացրած աշխատանքների համար:

Քաղաքապետի խոսքով`  իրենց փորձառու թիմը լուծել է բազմաթիվ խնդիրներ, սակայն դա չի նշանակում որ խնդիրներ այլևս չկան:

Քաղաքապետը նշեց, որ այդ վարչական շրջանի բնակիչների կողքին է եղել այս տարիների ընթացքում, իր այցերի ժամանակ տուն առ տուն մտել և հետաքրքվել է վարչական շրջանի խնդիրներով:

«Ես վստահ եմ, որ մենք միասին կարող ենք ունենալ ավելի լավ Երևան և ես վստահ եմ, որ Նորք Մարաշի բնակիչների իրենց ձայնը կտան մեր թիմին»,-ասաց Մարգարյանը:

Իր հերթին Նորք Մարաշ շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանը նշեց, որ Տարոն Մարգարյանը այս տարիների ընթացքում լուծել է բազմաթիվ խնդիրներ, այդ թվում Նորք Մարաշում:

Վերջինս նշեց հատկապես ասֆալտապատման խնդիրը, որը ի շնորհիվ Տ. Մարգարյանի արդեն լուծում էր ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում