Լևոն Արոնյանը` Ալյոխինի հուշամրցաշարում
18/04/2013 18:39
Նմանատիպ
Հայաստանի շախմատի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանն ապրիլի 21-ից մինչև մայիսի 1-ը կմասնակցի Փարիզում և Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարին:
Արոնյանի մրցակիցները կլինեն Անանդը, Կրամնիկը, Սվիդլերը, Գելֆանդը, Ադամսը, Վաշիե-Լագրավը, Դին Լիրենը, Ֆրեսինեն, Վիտյուգովը:
Առաջին հինգ տուրերը կկայանան ապրիլի 21-25-ը Փարիզում’ Լուվրի թանգարանում, իսկ եզրափակիչ չորսը’ ապրիլի 28-ից մինչև մայիսի 1-ը Սանկտ Պետերբուրգի ռուսական պետական թանգարանում:
Այս մասին տեղեկացնում է armchess.am կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում