Իլհամ Ալիևին ռազմական օգնություն է հարկավոր

Ostkraft.ru կայքը հայտնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմական օգնություն է խնդրել Ռուսաստանից:

Ըստ նույն աղբյուրի, Ալիևը խնդրել է Աստրախանից ու Մախաչկալայից Բաքու տեղափոխել ՌԴ ՌԾՆ ռազմակայնի մի մասը: Բաքվի առաջարկը պայմանավորված է նավթի հանքերի անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ Կասպից ծովի հատվածում:

Կայքը նաև նշում է, որ թուրքմենական նավերը վաղուց են սպառնում Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքներին՝ հիշեցնելով, որ մինչ ԽՍՀՄ փլուզումը ՌԾՆ ռազմակայանը գտնվում էր հենց Բաքվում:

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը չի հաստատել, բայց և չի հերքել այդ հաղորդագրությունը՝ վերահասցեագրելով այն ՊՆ-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում