Տ. Սարգսյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կողմերը քննարկել են երկու երկրների փոխգործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է տարբեր ոլորտներում համագործակցության ակտիվացումը և համատեղ ծրագրերի իրականացումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում