Ծառուկյա՞նն է ֆինանսավորել կոնգրեսի համագումարը

ՀԱԿ համագումարը, որ տեղի ունեցավ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում, շատերի մեջ հարց առաջացրեց’ որտեղի՞ց «գեղի կլուբից» կուսակցություն դարձած քաղաքական ուժին այդքան գումար, որ կարողացավ համալիրը մի քանի ժամով վարձակալել: Ավելին, այդքան մարդ «բերման» ենթարկել:

Իրականում, ինչպես փոխանցում են «Իրատես De Facto» թերթի աղբյուրները, դահլիճը վարձակալելու 5 մլն դրամը կոնգրեսին Գագիկ Ծառուկյանն է հատկացրել, համագումարի մասնակիցներից շատերն էլ, պարզվում է, ԲՀԿ-ական «ակտիվիստներ» են եղել, այսինքն, Ծառուկյանի «շաբաշով» դահլիճը լցվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում