Հայ-հնդկական հարաբերությունները կզարգանան կրթության ոլորտում
Նմանատիպ
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբու Թադիպանենիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունից:
Ա. Աշոտյանը ողջունել և շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-հնդկական կրթական համագործակցության ամրապնդմանը:Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են հայ և հնդիկ ժողովուրդների պատմական բարեկամությանը’ նշելով, որ կրթությունը երկկողմ հարաբերություններում համագործակցության ավանդական ոլորտներից է:
Քննարկելով կրթական համագործակցության ծրագրերը՝ կարևորվել են հատկապես բարձրագույն կրթության ոլորտում փոխադարձ կրթաթոշակային ծրագրերը: Որպես հաջողված փորձ՝ մատնանշվել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ համագործակցությունը: Դեսպանն ընդգծել է, որ ներկայումս Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մոտ 700 հնդիկ ուսանողներ ստանում են մրցունակ բժշկական կրթություն, իսկ մինչ այդ սովորած ուսանողները արդեն համալրել են Հնդկաստանի առողջապահության համակարգը:
Դեսպան Սուրեշ Բաբու Թադիպանենին կարևորել է, որ Երևանի լեզվաբանական համալսարանում հնդկերենի ամբիոնի զարգացման, ինչպես նաև հնդկական մշակույթի և լեզվի նոր կենտրոնների հիմնադրման խնդիրը, նշելով, որ այս հարցի հետ կապված ակնկալում է ՀՀ ԿԳՆ աջակցությունը: Ա. Աշոտյանը շեշտել է, որ ՀՀ ԿԳՆ-ն պատրաստակամ է նպաստելու նման կենտրոնների բացմանն ու զարգացմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների միջև դիպլոմների փոխճանաչմանը, ուսանողների փոխանակման և մի շարք այլ ծրագրերի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում