Էդվարդ Նալբանդյանն ու Սեյրան Օհանյանը եւս կշարունակեն պաշտոնավարել

Ինչպես ավելի շուտ տեղեկացրել էր Times.am-ը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հաստատել է Տիգրան Սարգսյան թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար։ ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սարգսյանը հաստատել է նաև Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանին և ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանին իրենց պաշտոններում վերանշանակելու մասին։

Նշենք, որ ապրիլի 9-ին վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանին ներկայացրեց կառավարության հրաժարականը:

Ըստ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետի` հանրապետության նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը՝ իր կողմից պաշտոնը ստանձնելու օրը: Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը: Նախագահը պարտավորվում է 10-օրյա ժամկետում նշանակել վարչապետին, 20-օրյա ժամկետում՝ ձևավորի նոր կառավարության կազմը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում