Ծառուկյանի բիզնեսներում ստուգումներ են սկսվել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող բլոր բիզնեսներն այս օրերին մանրամասն ստուգվում են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պետեկամուտների կոմիտեն լայնածավալ ստուգումներ է սկսել Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանում, կոնյակի գործարանում, «Կոտայք» գարեջրի գործարանում եւ մյուս այլ ձեռնարկություններում, որոնք պատկանում են Գ. Ծառուկյանին:

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՊԵԿ-ը մոնիթորինգի միջոցով ստուգումներ է իրականացնում անգամ Ծառուկյանի դստերը պատկանող «Պրինցեսա» խանութ-սրահում, եւ ՀԴՄ-ի կտրոնն ուշացնելու համար արդեն կազմվել է համապատասխան ակտ:

Ըստ երեւույթին, Գագիկ Խաչատրյանը՝ Տամոժնի Գագոն, սա անում է ստացված քաղաքական հրահանգի շրջանակներում, որպեսզի նախընտրական շրջանում ԲՀԿ-ին կաշկանդի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում