Նորաստեղծ ՀԱԿ-ում լարված իրավիճակ է

Նորաստեղծ ՀԱԿ-ում ջրերը, կարծես, չեն զուլալվում: Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։

«Մե՛կ կեղծ հայտարարություններ, մե՛կ միմյանց ուղղված վիրավորանքներ: Փաստն այն է, որ ՀՀՇ-ից ՀԱԿ կուսակցություն ստեղծելու գաղափարը Լեւոն Զուրաբյանինն է, եւ նա էլ իրականում ղեկավարելու է այն: Սակայն նախկին դաշինքի անդամները չեն համակերպվում այս «ինքնագործունեության» հետ, եւ առաջիկայում այս հարթության մեջ մեծ բախումներ են սպասվում:

Մեր աղբյուրի դիտարկմամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանը դժգոհներին հակադարձելու «գործը» վերապահել է իր «հոգեզավակին», ով, սակայն, դա անելու է Տեր-Պետրոսյանի անունից: Չնայած ՀԱԿ դաշինքում էլ հակասությունները քիչ չէին, լավատեղյակ աղբյուրները տեղեկացնում են, որ նորաստեղծ կուսակցությունում եւս ամեն ինչ հարթ չի ընթանալու: Մի կողմից’ հին ՀՀՇ-ականների անհանդուրժող վերաբերմունքը Զուրաբյանի հանդեպ, մյուս կողմից էլ’ կուսակցությունն իրենով անելու վերջինիս ամբիցիաները:

Այնպես որ, անունը փոխելով’ էությունը չի փոխվում»,- գրում է «Իրատես de facto»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում