Եթե ՕԵԿ-ը բավարար քվե չհավաքի, կզրկվի նախարարական պորտֆելներից

«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Ըստ քաջատեղյակ աղբյուրների՝ ՕԵԿ-ի առջև պայման է դրվել, որ եթե Երևանի ավագանու ընտրություններում այդ կուսակցությունը բավարար քվեներ չհավաքի, ապա իր ծոծրակը կտեսնի, բայց նախարարական պորտֆելներ չի տեսնի։ Ասում են, թե այդ պատճառով Արթուր Բաղդասարյանը հսկայական ֆինանսական պարտավորություններ է դրել ՕԵԿ-ական նախարարների վրա՝ ապահովելու ՕԵԿ-ի ընտրարշավը և ընտրվելու տեխնոլոգիաները, ու այժմ այդ նախարարները բավականին ծանր վիճակում են»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում