Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Շաքի քաղաքից 11 կմ դեպի հարավ ապրիլի 19-ին ժամը 01:38-ին Ռիխտերի սանդղակով 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հանրապետական սեյսմոլոգիական կենտրոնը: AzNews.az լրատվական կայքի փոխանցմամբ, ստորգետնյա ցնցումը Շաքիի, Զաքաթալայի, Գախի եւ Օղուզի (Վարդաշեն) շրջաններում զգացվել է 3 բալ ուժգնությամբ: Զոհեր եւ ավերածություններ չկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում