Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերը շարունակվում են
Նմանատիպ
Այսօր Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական կապելլայում տեղի կունենա Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի եզրափակիչ՝ «Կոմիտասը և ջազը. ներդաշնության միաձուլում» համերգը, որին կմասնակցեն պետական կամերային «Հովեր» երգչախումբը և «Վահագն Հայրապետյան ջազ կվինտետը»։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։
Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 24-ը Մոսկվայում կշարունակվի Հայաստանի անկախության տարիներին նկարահանված ֆիլմերի («Thank you, հայրի′կ», «Եթե բոլորը», «Մոսկվիչ, իմ սեր») ցուցադրությունը` «ПЯТЬ ЗВЕЗД» և «ՌԻՈ» ցանցի կինոթատրոններում:
«Հայաստանի անկախության տարիներից ի վեր նման ձևաչափով ամենախոշոր այս միջոցառումը, որը նվիրված է ՀՀ և ՌԴ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին, պաշտոնապես բացվեց նոյեմբերի 15-ին։ Բացման արարողությունը Տրետյակովի պատկերասրահում կատարեցին նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը։
«Հայաստանի մշակույթի օրերն» անցկացվում են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Ադլերում, Կրասնոդարում, Դոնի Ռոստովում, Արմավիրում, Եկատերինբուրգում, Չելյաբինսկում, Զլատոուստում և այլն։ Հյուրախաղերում Հայաստանից ընդգրկված են 250 պրոֆեսիոնալ արտիստներ, մշակույթի գործիչներ»,- հայտնում են նախարարությունից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում