Վլադիմիր Գասպարյանը` Ներսես Նազարյանի պաշտոնանկության և Աշոտ Կարապետյանի նշանակման մասին

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անդրադառնալով Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի պաշտոնանկությանը եւ նրա փոխարեն այդ պաշտոնում Աշոտ Կարապետյանի նշանակմանը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է.

«Դա ընդամնեը աշխատանքային ռեժիմ է, կադրերը պետք է փոխվեն, ոստիկանությունը առողջ շնչող կազմակերպություն է, այստեղ չեն կարող ուղղակի փոփոխություններ չլինեն»:

Վերջինիս խոսքով` երկար ժամանակ ինչ-որ  տարածքում գործունեություն  ծավալու դեպքում մարդ  սկսում է չնկատել այն ինչ կնկատի դրսից մեկը:

Վ. Գասպարյանը նշեց, որ Ներսես Նազարյանի պաշտոնանկություն ոչ մի առնչություն չունի ապրիլի 9-ի իրադարձությունների հետ:

Ինչ վերաբերվում է Ներսես Նազարյանի բիզնեսով զբաղվելու հարցին` ոստիկանապետն ասաց. «Ես օրենքի մարդ եմ, բիզնեսն իր անձի վրա ձեւակերպված չէ, հասկանում եմ, որ սա օրենքի առումով նորմալ է, բայց մարդկային առումով հո ես ինքս ինձ չեմ խաբի, դա էլ կա իհարկե, պետք է կողմոնորշվել’ կա’մ, կա’մ, ուզենա, թե չուզենա, ես էլ լինեմ, նոր պետն էլ լինի, ով էլ որ լինի, 10 տարին հսկայական մեծ ժամկետ է»:

Նա նաեւ անդրադարձել է Աշոտ Կարապետյանի նշանակմանը եւ նրա մասին շրջանառվող տեղեկություններին, որ Եվրոպական դատարանի վճռով’ նա մարդկանց է խոշտանգել: Ոստիկանապետն ասել է, թե պարոն Կարապետյանի խոշտանգումների մասին Աշոտ Կարապետյանը մեկնաբանություններ կանի:

«Ես մեծ գերատեսչության ղեկավար եմ: Դուք ի՞նչ եք կարծում’ ես մարդ եմ, որ կարող եմ նման նշանակում անել եւ ինքս ինձ հակասել: Ես չեմ կարող թեթեւամիտ որոշումներ կայացնել նույնիսկ ցանկության դեպքում: Չի կարող խոսքը հակասել արած գործին»,- նշեց Վ. Գասպարյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում