Սոչի-2014․ Ռուսաստանը զրկվել է ևս երկու ոսկե մեդալից ու կորցրել առաջատարի դիրքը
24/11/2017 20:01

Նմանատիպ
Ռուսաստանը զրկվել է 2014 թվականին Սոչիում կայացած Ձմեռային Օլիմպիական խաղերի ևս երկու ոսկե մեդալից:
Միջազգային Օլիմպիական կոմիտեի որոշմամբ բոբսլեյիս Ալեքսանդր Զուբկովի (երկու ոսկե) և չմշկավազորդուհի Օլգա Ֆատկուլինայի (մեկ արծաթ) նվաճած մեդալները չեղյալ են հայտարարվել: Նման որոշման պատճառ է դարձել հակադոպինգային կանոնների խախտումները:
Ավելի վաղ Ռուսաստանը զրկվել էր ևս 6 մեդալներից: Այսպիսով, ընդհանուր հաշվարկում Ռուսաստանն առաջին տեղից նահանջեց և հանգրվանեց երրորդ հորիզոնականում: Առաջատար դարձավ Նորվեգիան, որին հաջորդում է Կանադան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում