Հաղթող աշակերտները կմեկնեն Արցախ
Նմանատիպ
Այսօր Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Արցախ՝ իմ սեր, իմ հպարտություն» թեմայով շարադրության մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։ Պարգևները դպրոցականներին հանձնեց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը:
Արմեն Աշոտյանը շնորհավորեց հաղթողներին և ասաց. «Խորհրդանշական է, որ այստեղ ենք ամփոփում մրցույթի արդյունքները։ Կարծում եմ՝ մենք մեր լուման ունեցանք դպրոցականների շրջանում Արցախի հանդեպ սերը մեծացնելու մեջ։ Այս մրցույթի ընթացքում զգացվում էր, որ շարադրությունների մեջ կար ոգի, սեր հպարտություն երիտասարդ սերնդի մոտ»։
Ըստ Աշոտյանի՝ մրցույթից պարզ է դարձել, որ աշակերտների մեծ մասը Արցախում չի եղել, և նախարարությունը հաղթող աշակերտների համար 3-օրյա այց կկազմակերպի դեպի Արցախ։
Մրցույթին մասնակցել էր հանրապետության դպրոցների շուրջ 300 աշակերտ, նրանցից 10-ը պարգևատրվել է։
Առաջին տեղը զբաղեցրել է Երևանի թիվ 119 ավագ դպրոցի աշակերտուհի Թամարա Աֆրիկյանը։ Մրցանակակիրների թվում էին նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանի, Խնձորեսկի, Մեծամորի և Երևանի դպրոցների աշակերտներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում