Խոսրով Հարությունյան. Նախագահն արձանագրեց` ունենք տեղաշարժեր

ՀՀԿ նիստը շատ բուռն է անցել, որի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին բազում հարցեր են տրվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Վարչապետ Տ. Սարգսյանի վերանշանակմանն, ասաց ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Վերջինս նշեց, որ ՀՀ Նախագահը կառավարության առաջ 7% աճի պահանջ է դրել, որն, իհարկե, բավարար չէ, բայց պարտադիր պայման է:

«Կառավարության գործունեությունն անթերի չի եղել, եղել են բազում խնդիրներ, որոնք պետք է շտկվեն»,-ասաց պատգամավորը և հավելեց` բոլոր թերություններից անկախ’ Նախագահն արձանագրեց, որ ունենք տեղաշարժեր:

Անդրադառնալով ներքաղաքական կյանքին և ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերություններին’ Խ. Հարությունյանը կարծիք հայտնեց, թե ընդդիմադիր դաշտը չի կարողանում համախմբվել մեկ նպատակի շուրջ, ինչը խոսում է դաշտի մասնատվածության մասին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում