Մենք համաձայն չենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ. Ռ. Թովմասյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը ասաց, որ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը չի միանա «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական քննարկումներին:

«Շատ հարցերում մենք համաձայն չենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, քանի որ բերում է նույնը, ինչ կա, ոչինչ չի փոխվելու, բացի աթոռից: Նրանք բերում են լիբերալ-ազատական գաղափարախոսություն: Դա եմ ես համարում», – ասաց Թովմասյանը:

«Եկել է քաղցր ստերի ժամանակը: Որ լսում ես, մտածում ես, թե էլ ինչ ուզես, բայց ոչ մեկը էական բան չի ասում: Ինչպե՞ս են ստեղծվելու աշխատատեղեր, եթե փակ է Նաիրիտի նման զորությունը, այլ գործարաններ», – ասաց Թովմասյանը նշելով, որ իր կողմից ներկայացվող քաղաքական ուժը 70 տարիների ընթացքում կարողացավ անել այն, ինչ չեն արել անկախ Հայաստանի ոչ մի ուժ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում