Ռուբեն Թովմասյան. Տիգրան Սարգսյանը լավ մասնագետ է, ավելի տեսանելի, քան մյուսները

«Դա նախագահի գործն է, եթե գտնում է, որ Տիգրան Սարգսյանը պետք է լինի, ուրեմն գոհ է»,-այս մասին այսօր ասուլիսի ժամանակ, անդրադառնալով  ՀՀ վարչապետի պաշտոնին Տիգրան Սարգսյանի վերանշանակումը, հայտարարեց Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

«Վարչապետ Տիգրան Սարգսյանը լավ մասնագետ է, ավելի տեսանելի, քան մյուսները», – ավելացրեց նա:

Ըստ բանախոսի՝ երկրի ներկա վիճակն այսպիսին է ոչ թե վարչապետից, այլ՝ համակարգից:

Անդրադառնալով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական քննարկումներին վերջին ասաց. «Շատ հարցերում մենք համաձայն չենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, քանի որ բերում է նույնը, ինչ կա, ոչինչ չի փոխվելու, բացի աթոռից: Նրանք բերում են լիբերալ-ազատական գաղափարախոսություն: Դա եմ ես համարում», – ասաց քաղաքական գործիչը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում