ԼՂՀ իրավական ոլորտում շարունակվում են կադրային փոփոխությունները

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի’ գնդապետ Կոմիտաս Կարապետյանը ազատվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

Նախագահի մեկ այլ հրամանագրով’ ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը նշանակվել է ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ։

Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում