Մենք պետք է դասեր քաղենք Հայոց ցեղասպանությունից. Յան Բաուեր
Նմանատիպ
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Յան Բաուերի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։Նրանք ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին 1,5մլն անմեղ զոհերի հիշատակը:
Յան Բաուերն ու պատվիրակության անդամները նաև այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին:
«Պատվո» հյուրերի հուշամատյանում Յան Բաուերը կատարեց գրառում. «Շնորհակալություն, որ կարողացա լինել այս թանգարանում։ Տխուր ու ողբերգական է։ Կարող ենք դասեր քաղել։ Ես շատ տխուր եմ, որ Դուք ունեցել եք այսպիսի ողբերգական անցյալ»։
Յան Բաուերը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է Հայստանում և ավելացրեց. «Ինչին, որ ականատես ենք այստեղ՝ բավականին հուզիչ է»։
Այն հարցին, թե ինչ պետք է անել ցեղասպանությունները կանխելու համար ի պատասխան՝ Յան Բաուերը ասաց. «Չեխիայի Հանրապետությունը Եվրամիության անդամ երկիր է, և մենք զբաղվում ենք այդ հարցով։ Մենք պետք է դասեր քաղենք, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում