Հռոմի Պապը շնորհակալ է Արամ Ա-ից

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը նամակ է հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին, որտեղ իր երախտագիտությունն է հայտնել գահակալության օրն իրեն ուղղված ջերմ խոսքերի ու Հայ եղեկցու ջերմ վերաբերմունքի համար Վատիկանի հանդեպ:

Նամակում ասվում է նաև, որ միասնաբար ու համագործակցելով պետք է աշխատել ի նպաստ աշխարհի խաղաղության՝ ծառայելով աղքատներին, տկարներին ու տառապյալներին, հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դիվանը:

«Խորապէս զգացուած եմ այս եղբայրական արտայայտութեան, որ ինծի համար հոգեկան գոհունակութեան ու քաջալերանքի աղբիւր մըն է»,-աղբյուրի փոխանցմամաբ, ասված է նամակում:

«Ապա, Սրբազան Քահանայապետը կ’ըսէ.«որպէս հաւատակից եղբայր, խոնարհաբար կը խնդրեմ աղօթքի ճամբով Ձեր օժանդակութիւնը, որպէսզի Տէրը զիս առաջնորդէ իմ նոր առաքելութեանս մէջ»:

Ֆրանսիս Պապը իր նամակը կ’եզրակացնէ ըսելով՝ «միութեան ու գործակցութեան ճամբով մենք պէտք է միասին աշխատինք ի խնդիր աշխարհի խաղաղութեան եւ ծառայութեան՝ աղքատներուն, տկարներուն եւ տառապողներուն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում