«Թոփ մոդել ԱՊՀ- 2017» գեղեցկության մրցույթը կանցկացվի Հայաստանում
Նմանատիպ
Դեկտեմբերի 10-ին Երևանում՝ Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում, կանցկացվի «Թոփ մոդել ԱՊՀ-2017» գեղեցկության միջազգային մրցույթը: Մեծամասշտաբ այս միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան կժամանեն 18 երկրների թոփ մոդելներ:
Այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը։
Մեր երկիրը դեկտեմբերի 4-ից կհյուրընկալի պրոֆեսիոնալ մոդելների ԱՊՀ և նախկին ԽՍՀՄ տարածքից, ինչպես նաև Մերձբալթյան երկրներից, Ռումինիայից և Բուլղարիայից:
Նրանք արդեն իսկ իրենց երկրներում մասնակցել են նախընտրական փուլերի և ճանաչվել հաղթող, և այժմ պայքարելու են գլխավոր դափնիի համար:
Հայաստանից հեղինակավոր ստուգատեսին կմասնակցեն մոդելներ Սրբուհի Ավանեսյանը և Սեդա Սարգսյանը: Մոդելները բացի բուն մրցույթից նաև հնարավորություն կստանան մասնակցելու վարպետության դասերի, կկարողանան բացահայտել Հայաստանն՝ այցելելով տարբեր տեսարժան վայրեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում