Մեկնարկել է Կոնստանտին Սարաջևի 140-ամյակին նվիրված երկօրյա գիտաժողով

Մեկնարկել է Կոնստանտին Սարաջևի 140-ամյակին նվիրված երկօրյա գիտաժողով

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում մեկնարկել է հայ ականավոր դիրիժոր, մանկավարժ, երաժշտական հասարակական գործիչ Կոնստանտին Սարաջևի 140-ամյակին նվիրված երկօրյա գիտաժողով: Արվեստագիտության դոկտոր, ԵՊԿ պրոռեկտոր Մհեր Նավոյանը կարևորել է բացառիկ դերակարումը, որն ունեցել է Սարաջևը ԵՊԿ –ի զարգացման, առավել եվրոպական չափանիշներ կրող բուհ դառնալու գործում: Այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը։

«Կոնսերվատորիան շատ բանով է պարտական ականավոր դիրիժորին, նրա շնորհիվ հիմնադրվել է ԵՊԿ գրադարանը, որն իր մեծությամբ Հայաստանում երկրորդն է: Այնտեղ այսօր մոտ 20 հզ կտորից ավելի գիրք կա», – ընդգծել է Նավոյանը:

Մոսկվայում և Լայպցիգում ականավոր երաժիշտներ մոտ ուսանած Սարաջևը Մոսկվայի կոնսերվատորիայում հիմնել է դիրիժորության ամբիոնը, գլխավորել բազմաթիվ նվագախմբեր, հիմնադրել է սիմֆոնիկ նվագախմբեր, ղեկավարել Սովետական օպերայի թատրոնը:

1935-ից ապրել է Երևանում, ծավալել բազմակողմանի ստեղծագործական գործունեություն: 1935–39 թթ-ին եղել է Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորը: Կոնստանտին Սարաջևը հիմնել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Երևանի կոնսերվատորիայի դիրիժորության ֆակուլտետը, կոնսերվատորիայի վարկանիշը հասցրել է բարձր մակարդակի:

Կոնստանտին Սարաջևի ծննդյան 140 –ամյակին նվիրված միջազգային գիտաժողով է կայացել հոկտեմբերին Մոսկվայում, որի մանրամասները ներկայացրել է ԵՊԿ Երաժշտության պատմության ամբիոնի վարիչ Լուսինե Սահակյանը: Երաշժտին նվիրված գիտաժողովներ են նաև տեղի ունեցել Գյումրիում և Վանաձորում:

Մինչ գիտաժողովի մեկնարկը ԲՈՒՀ-ի գրադարանում, որը կրում է Սարաջևի անունը, բացվել է նրա լուսանկարների, փաստաթղթերի ցուցադրությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում