Երիտասարդներն ազդվել են Գրիգից, Պաչյանից և Սարիբեկյանից ու նկարել

Երիտասարդներն ազդվել են Գրիգից, Պաչյանից և Սարիբեկյանից ու նկարել

Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի ուսանողները «Երեք պատմություն» ծրագրի շրջանակներում ունեցել են երեք հանդիպում-քննարկում ժամանակակից գրողներ Գրիգի, Արամ Պաչյանի և Հրաչյա Սարիբեկյանի հետ, հեղինակներն իրենց ընտրությամբ ընթերցել են պատմվածքներ, որոնց մոտիվներով էլ ուսանողները ստեղծագործել են:

Այժմ ցուցահանդեսը գործում է քոլեջում: «Երեք պատմություն» նախագծի համադրող, արվեստաբան Ելենա Մովսեսյանը նշեց, որ գրողների հետ հանդիպում-քննարկումները բաց են եղել. «Մենք պայման ունեինք, որ յուրաքանչյուր հեղինակ ընդհանուր պետք է խոսի իր ստեղծագործություններից, բայց կենտրոնանա մեկ պատմվածքի վրա:

Սակայն, երեխաներն այնքան հետաքրքրված էին, որ սկսեցին տարբեր գործեր կարդալ, ու «Երեք պատմվածք» նախագիծն ընդլայնվեց: Այժմ ցուցահանդեսում ներկայացված 124 աշխատանք ունենք, մասնակցել է տարբեր կուրսերի 54 ուսանող, տարբեր նյութերով են աշխատել, ստեղծել բազմաժանր աշխատանքներ` գրաֆիկական, գեղանկարչական գործեր, կոլաժներ, քանդակներ…Յուրաքանչյուրն իր նյութի մեջ վերարտադրել է այն հույզերը, որ ստացել է հեղինակներից»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում