Էմին Երիցյան.Անհասկանալի էր, թե ինչու ՀԱԿ-ը մանդատները վայր դրեց

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններից շատերն իրենց ծրագրերին շատ մակերեսային են մոտենում, միայն բարձրագոչ հայտարարում են, թե տեղական բյուջեն կարելի է կրկնապատկել: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

Վեջինս կարծիք հայտնեց, որ  եթե Երևանի բյուջեն կրկնապատկվիշ ապա  մարզերն ավելի վատ վիճակում կհայտնվեն:

Նրա դիտարկմամբ’ այս ընտրություններից ընտրողն ակնակալում է միայն մեկ բան, որ լուծում ստանան իր խնդիրները:

Կոալիցիաներն, ըստ նրա, հատկապես տեղական ինքնակառավարման ոլորտում անարդյունավետ են, քանզի կարող են շատ հաճախ բերել վնասների:

«Այս ընտրություններում բոլոր խոշոր կուսակցությունների առաջադրումը նոր շունչ կհաղորդի ընտրական գործընթացին»,-ասաց Երիցյանը’ հույս հայտնելով, որ այս ընտրություններին կապահովվի բազմակարծություն:

Խոսելով ներկայիս ավագանու կազմից’ Երիցյանն ասաց, որ, անշուշտ, ժողովրդի հետ կապ եղել է, բայց եղել են նաև բացթողումներ:

«Ինձ համար անհասկանալի էր, թե ինչու անցած անգամ ՀԱԿ-ը մանդատները վայր դրեց: Երևանի ընտրություններն այն միակ հնարավորությունն են, երբ ընդդիմադիր կուսակցությունները մեկ անգամ ևս պետք է պայքարեն’ ցույց տալու, թե ով է իրական ընդդիմադիր կուսակցությունը»,-ասաց Երիցյանը:

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին: Պայքարը կընթանա ավագանու 65 տեղի համար: Ավագանու ընտրություններին կմասնակցեն վեց կուսակցություն և մեկ դաշինք: Քարոզարշավը կմեկնարկել է ապրիլի 7-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում