Վախճանվել է ռոք-աստղ Ջոնի Հոլլիդեյը

Վախճանվել է ռոք-աստղ Ջոնի Հոլլիդեյը

74 տարեկանում կյանքից հեռացել է հանրահայտ ֆրանսիացի երգիչ, երգահան Ջոնի Հոլլիդեյը։ Այդ մասին տեղեկացնում է Aysor.am-ը։

«Ջոնի Հոլլիդեյը հեռացավ…Ես գրում եմ այս տողերը՝ չհավատալով դրան։ Եվ, այնուամենայնիվ, դա այդպես է։ Իմ տղամարդն այլևս չկա։ Նա լքեց մեզ այս գիշեր։ Իր ամբողջ կյանքի ընթացքում նա ապրեց արժանապատիվ»,- ասվում է երաժշտի նրա կնոջ՝ Լետիցիայի հայտարարությունում։

Հոլլիդեյը մոտ մեկ տարի պայքարել է թոքերի քաղցկեղի դեմ։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ քիմիաթերապիան բացասաբար է ազդել երաժշտի առողջության վրա, և նրա վիճակը վատթարացել է։

Ջոնի Հոլլիդեյի իրական անունը Ժան-Ֆիլիպ Լեո Սմետ է, նա ծնվել է 1943 թվականի հունիսի 15-ին Փարիզում։ Իր կարիերայի ընթացքում նա իրականացրել է ավելի քան 400 շրջագայություն, որոնք հավաքել են ավելի քան 15 մլն հանդիսատես։ 2005 թվականի դրությամբ վաճառվել է նրա մոտ 80 մլն ձայնասկավառակ։ Նա շատ երգեր է գրել շանսոն ոճով, նաև՝ ֆիլմերի համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում