Տարոն Մարգարյան.Մենք լուծելու ենք վերջին 20 տարվա կուտակված խնդիրները

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ը ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն հանդիպեց Դավթաշեն վարչական շրջանի ընտրողների հետ:

«Մենք լուծելու ենք վերջին 20 տարվա կուտակված խնդիրները:Համայն հայության մայրաքաղաքը պետք է բարեկարգված տեսքով ներկայանա երևանցիներին և ամբողջ հայությանը»,-ասաց Տ. Մարգարյանը:

Նրա խոսքով’ աղբահանության, լուսավորության, բակերի բարեկարգման ծրագրերը ներառված են իրենց փորձառու թիմի նոր ծրագրերում և իրենք պատրաստ են կյանքի կոչելու դրանք:

«Երևանի տերը երևանցին է և մենք ծառայում ենք ձեզ»,-ասաց քաղաքապետի թեկնածուն:
Ըստ նրա’ այսօր Երևանում գոյություն ունի անտառագոտիների, պուրակների, կանաչապատման խնդիրներ և կանաչապատման խնդիրը գտնվել է իրենց թիմի օրակարգում, որպես առաջնահերթյունը:

«Երևանի թոքերը պետք է լինեն մաքուր և մենք մոտակա 4 տարիների ընթացքում շարունակելու ենք կանաչապատման և ոռոգման հետ կապված խնդիների լուծումը»,-ասաց Տ. Մարգարյանը:

Նա ասաց, որ իրենց ծրագերում են ներառված Ծիծեռնակաբերդի, Եռաբլուրի անտառի վերականգննման ծրագրերը՝ առանց կանաչի անհնար է պատկերացնել Երևանը:

«Մենք եկել ենք այստեղ, հարգելի դավթաշենցիներ, ձեզանից խնդրելու ձեր քվեն՝ սկսած ծրագրերը ավարտին հասցնելու և ավելի լավ Երևան ունենալու համար»,-հավելեց քաղաքապետի թեկնածուն:

Իր հերթին, Երևանի ավագանու անդամ Հովհաննես Թոքմաջյանն ասաց, որ աշխարհի ամենատաղանդավոր մարդիկ երեխաներն են և բոլորը պետք է երեխաներին փոխանցեն ավելի լավ Երևան:

«Ես կանգնում են Տարոն Մարգարյանի կողքին, քանի որ նա պատասխանատու է այս ժողովրդի առջև և լուրջ հետագիծ է թողել իր գործունեությամբ: Նա այս ժողովորդի մի մասնիկն է»,-ասաց Թոքմաջյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում