Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի տարածքում տեղի է ունեցել 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քահրամանմարաշի շրջանում:

Երկրաշարժի օջախը գտնվել է 11.6 կմ խորության վրա: Մարդկային կամ նյութական կորուստների մասին չի հաղորդվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում