Այսօր Արևմուտքը կհայտնի սիրիական ապստամբներին զինելու իր որոշման մասին

Սիրիայի ընդդիմությունը հույս ունի, որ Ստամբուլում այսօր կայանալիք «Սիրիայի ընկերների» հանդիպման ժամանակ իր միջազգային հովանավորները միաձայն համաձայնության կգան, որ ապստամբական խմբավորումներին զինելը նախագահ Բաշար Ասադի վարչակարգին վերջ դնելու համար լավագույն տարբերակն է: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Սիրիայի ընկերների» վերջին հանդիպումը տեղի էր ունեցել փետրվարի 28-ին Հռոմում, որի ժամանակ Արևմուտքը և արաբական երկրները ընդդիմությանը խոստացել էին ցուցաբերել նյութական և քաղաքական աջակցություն:

Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները մասնակցել են նախնական հանդիպմանը, որից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ այս հանդիպումը շրջադարձային է լինելու:

«Այս հանդիպման հիմնական պատճառը Սիրիայի ապստամբներին զինելու հարցն է: «Սիրիայի ընկերները» ճանաչել են ինքներս մեզ պաշտպանելու մեր իրավունքները, այժմ նրանք պետք է մեզ միջոցներ տրամադրեն»,-գործակալությանը հայտնել է ընդդիմության ներկայացուցիչներից մեկը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում