Սեյրան Օհանյանն ու Էդվարդ Նալբանդյանը պաշտոնապես վերանշանակվեցին իրենց պաշտոններում
20/04/2013 17:31
Նմանատիպ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ս. Օհանյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար նշանակելու մասին:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով’ որոշում եմ.
Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար»,-ասված է հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ արտաքին գործերի նախարար է նշանակվել Էդվարդ Նալբանդյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում