Հայաստանցի մեներգիչը հավակնում է դառնալ «Բրիտանական օպերային թատրոնի տարվա բեկում»-ը
11/12/2017 13:25
Նմանատիպ
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը Գ.Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք» օպերայում Նեմորինոյի դերը մարմնավորելու համար ներկայացվել է որպես հավակնորդ 2018 թ. Լոնդոնի թագավորական օպերայի «Բրիտանական օպերային թատրոնի տարվա բեկում» անվանակարգում: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ թատրոնի ֆեյսբուքյան էջից:
Հայաստանցի արտիստի օգտին կարելի է քվեարկել այս հղումով: Քվեարկությունը կշարունակվի մինչև դեկտեմբերի 29-ի կեսգիշեր: Արդյունքները կհրապարկվեն 2018-ի հունվարի 2-ին: Յուրաքանչյուր անվանակարգում կարելի է քվեարկել միայն մեկ թեկնածուի օգտին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում