Հայ նկարիչները հանուն բանակի «կհասնեն» Նյու Յորք
Նմանատիպ
Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ մի խումբ հայ նկարիչներ որոշել են յուրովի աջակցել բանակին: Նրանց աշխատանքները փետրվար ամսին աճուրդի կհանվեն Նյու Յորքում, եւ ողջ հասույթը կուղղվի բանակի կարիքներին:
«Բանակի կողքին բոլորն են, մեկը կա՞, որ բանակի կողքին չէ: Ուղղակի ամեն մեկի մոտեցումը տարբեր է, տարբեր կերպ են այդ ջերմությունը հաղորդում: Դժգոհություններ էլ կան, բայց դրանք խթանում են բացերը լրացնելուն»,- ասաց նկարիչը:
Մինչ աճուրդը` դեկտեմբերի 15-ին Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանում կկայանա այդ 50-60 աշխատանքների ցուցահանդեսը: Հաղթանակ Շահումյանից ու նրա որդուց բացի, այդ նկարիչների թվում են Ռոբերտ Էլիբեկյանը, Տարոն Մուրադյանը եւ ուրիշներ:
«Մտածեցինք, որ լավ կլինի Երեւանում նույնպես ցուցադրություն լինի, որովհետեւ նախաձեռնության նպատակի մեջ նաեւ բարոյական պահ կա, որպեսզի մարդիկ իմանան, որ նկարիչներն էլ կարող են օգտակար լինել…»,- ասաց արվեստագետը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում