Ձյուն-ձյուն

Ձյուն-ձյուն

Ու թող ձյուն լինի անվերջ`
Միևնույն է, քեզ համար
Դա կլինի ոչ թե ձյուն`
Այլ հուշերդ անհամար:

Ամեն մի փաթիլ, անվերջ
Կխտացնի սեղմ, ժլատ,
Ձմեռները որ անցան`
Ու հալվեցին լուռ, անձայն…

Ձյուն-ձյուն
Հուշերի,
Անձայն
Վշտերի`
Ձյուն-ձյուն…

Թե երկու տաքուկ հայացք
Իրար են դիպչում-փակչում`
Դա ձմեռն է հեգնորեն
Փչում…
Հերիք է խաղա արև,
Կցրվի պատրանքն անթև,
Հայացքները կանջատվեն`
Ողջույն…

Ձյուն-ձյուն
Հուշերի,
Անձայն
Վշտերի`
Ձյուն-ձյուն…

Ու մայթեր ճերմակ, սառած,
Սայթաքելիս` երանի
Ընկնեիր մանկությանդ մեջ`
Հանկարծ…
Ու ձեռքը քո մայրիկի
Օգներ, որ բարձրնայիր,
Թաթիկները քո շփեր`
Պաղած…

Ձյուն-ձյուն
Հուշերի,
Անձայն
Վշտերի`
Ձյուն-ձյուն…
Ձյուն-ձյուն…

 Խոսք՝ Վահրամ ԹԱԹԻԿՅԱՆ1976
Կատարում՝ Լիլիթ ՊԻՊՈՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում