AM | RU
USD
EUR
RUB

Մեր հանգիստը, ձեր դրայվին վնաս չի

 

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ «Տոների և հիշատակ օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, համաձայն որի, հաջորդ տարվանից հունվարի 3-ը, 4-ը և 5-ը չեն համարվելու նախածննդյան տոնական օրեր: Այլ խոսքով հաջորդ ամանորից, հունվարի 3-ից մարդիկ գնալու են աշխատանքի:

Այդ փոփոխության անհրաժեշտությունը առաջին հերթին կառավարությունը փորձում է կապել պետության սոցիալական-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության ապահովմամբ: Նման մտածելակերպը հարիր է բիզնեսմենին, ով փորձում է առավելագույնս քամել աշխատողի ուժերը, հնարավորին չափ օգուտ քաղելու ակնկալիքով, սակայն ոչ երբեք կառավարությանը, որի գործառույթների մեջ պետք է մտնի նաև քաղաքացիների համար առավելագույն հարմարավետություն ստեղծելը: Հակառակ դեպքում պետությունը մարդու գլխին դառնում է ավելորդ բեռ: Անցել են միջնադարյան այն պատկերացումները, երբ պետությունը հանդես էր գալիս բացառապես թելադրողի, իսկ քաղաքացիները բացառապես ենթարկվողի դերում:

Ամանորը տարիներ ի վեր համարվել է այն եզակի տոնը, երբ մարդիկ մի քանի օր շարունակ կարողանում էին վայելել հանգիստ և ուրախություն, թոթափում էին աշխատանքային տարին, փորձում մոռանալ հոգսերը ու վերջապես հասկանում էին, որ մարդը գրաստ չէ ու իր միակ առաքելությունն այս կյանքում աշխատելը չէ: Սակայն ներկայիս կառավարության «դրայվի» վերաբերյալ սուբյեկտիվ ընկալման արդյունքում, մարդը ստիպված է լինելու ամանորը նշել ընդամենը երկու օր:

Վարչապետը կյանքի մասին ունի այն պատկերացումը, որ լավ ապրելու համար հարկավոր է շատ աշխատել: Այդպես մտածում էին ֆեոդալական հասարակարգի ու նոր զարգացող կապիտալիզմի ժամանակաշրջանում, երբ մարդը համարվում էր սոսկ աշխատուժ: Այնինչ ներկայումս փոխվել է ոչ միայն պատկերացումը աշխատանքի, այլ նաև հենց բուն պետության նկատմամբ: Հարկ է հիշեցնել, որ նախ լավ ապրելու գրավականը աշխատանքի արդյունավետության մեջ է, այլ ոչ քանակի: Բացի դրանից այլևս ոչ թե քաղաքացին է գործիք պետության ձեռքին, ինչպես վարվում էին միջնադարում, այլ միանգամայն հակառակը: Այդ պետությունն է մարդու համար ու մարդու կողմից ստեղծված այն գործիքը, ով պետք է ապահովի նորմալ կենսապայմաններ:

Եթե որևէ կառավարություն չի կարողանում ապահովել այդ կենսապայմանները, չի կարողանում գտնել ուղիներ դրան հասնելու համար ու իր պատկերացրած ճանապարհը մարդկանց շահագործելու միջոցով է տեսնում, ապա այդ կառավարությունը պարզապես պետք է հեռանա: Պետությունն ի վերջո ԲԲԸ, ՍՊԸ կամ ՓԲԸ չէ, քաղաքացիներն էլ կառավարության աշխատողները չեն: Իհարկե կարող է ասվել, որ որոշումը վերաբերվում է միայն պետական հատվածի աշխատողներին, իսկ մասնավորը ինքը կարող է որոշել իր հանգստյան օրերի չափը, բայց բոլորս էլ գիտենք, որ ցավոք Հայաստանում քաղաքացիական հասարակությունը դեռևս չի հասել այն աստիճանի, որ հարաբերական անկախության մեջ լիներ պետությունից ու մեզ պես հասարակարգերում բոլոր օղակները միմյանց շաղկապված են այն աստիճան, որ ցանկացած փոփոխություն շղթայաբար ազդում է բոլոր օղակների վրա:

Վճարովի հանգստյան օրերի կրճատման հաջորդ հիմնավորումն այն է, որ մի շարք զարգացած երկրներում այն առավել պակաս է, քան Հայաստանում: Այս համեմատությունն առնվազն ծիծաղելի է այն պատճառով, որ համեմատության եզրը վերցրած է սոսկ այնքանով, որքանով ձեռնտու է կառավարությանը:

Առհասարակ սովորություն է դարձել ցանկացած փոփոխություն, ցանկացած թանկացում, ցանկացած տուրքի, հարկատեսակի կամ հարկաչափի ավելացում կատարելիս հղում անել զարգացած երկրներին ու համեմատության եզրեր անցկացնել: Սակայն երբեք նույն կառավարությունը չի փորձում համեմատություն անցկացնել բնակչության կենսամակարդակների, կենսաձևի, ապրելակերպի ու կյանքի որակների միջև:

Կրճատելով վճարովի հանգստյան օրերը ու համեմատություն անցկացնելով եվրոպական երկրների միջև, կառավարությունը չունի այնքան ազնվություն, որպեսզի նշի, որ այդ նույն երկրներում քաղաքացիական հասարակությունն այն աստիճանի է կայացած, որ կառավարության որոշումները կարող են ուղղակիորեն չազդել հասարակության կենսակերպի վրա: Կառավարությունը չունի այն աստիճանի ազնվություն, որպեսզի խոստովանի, որ այդ նույն եվրոպական երկրներում աստիճանաբար կրճատում են ոչ միայն աշխատանքային ժամերը, այլև անցում են կատարում շաբաթական 4 օրյա աշխատանքային ռեժիմին:

Իհարկե մենք դեռևս հեռու ենք հասնելու կենսամակարդակի նման բարձրության, սակայն կարծում եմ տարվա մեջ սոսկ 3 օր ավել հանգստանալը, չէր հարամի սինգապուրյան երազանքի իրականացումը:

Թեպետ մենք դեռևս հեռու ենք կառավարության մատնանշած զարգացած երկրների կենսապայմաններից, բայց պետք էլ չէ Ռուբեն Հախվերդյանի «Եղիր հեզ, բանող եզ» երգը աստիճանաբար վերածել ազգային օրհներգի:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս
Երևանի ու վեց մարզերի տարբեր հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինչու՞ պարգևատրված ԲԿ-ների շարքերում չկան Նորքի ինֆեկցիոնի ներկայացուցիչները ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն ազդի Ռուսաստան-Իրան համագործակցության վրա Անկախության տոնի առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր (տեսանյութ) Ես որևէ հանցագործություն չեմ կատարել, ես իմ պարտքն եմ կատարել իմ երկրի հանդեպ. Բալասանյան Դոլանդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ահազանգեր կան աշակերտների շրջանում ուշագնացության դեպքերի մասին. Հոգեբանն ահազանգում է Նիկոլ Փաշինյանը խոնարհվել է մարված անմար կրակի առջև ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն-ի, ստեղծել 1,5 մլն աշխատատեղ. Նիկոլ Փաշինյան Գեղամ Ստեփանյանը նշանակվել է Արցախի ՄԻՊ աշխատակազմի գործադիր քարտուղարի պաշտոնակատար Այս պահին բանակցություններ չկան, գործընթացը փակուղում է․ Վիտալի Բալասանյան (տեսանյութ) Դադարեցրեք բունտը․ Իրանը պատասխանել է պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի հայտարարությանը Նիկոլ Փաշինյանն իր ահաբեկված թիմին է «դուխ տալիս», ուրիշ ոչինչ. Միհրան Հակոբյան Այս իշխանությունները չկարողացան անել այն, ինչ խոստացան ժողովրդին. Վիտալի Բալասանյան 50 անձ աղեստամոքսային խանգարում է ստացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, նրանց թվում՝ երկու հղի Հայաստանում 4 նոր գեներալ-մայոր կա Պատմական ու նվիրական է այս օրը. Վիտալի Բալասանյանի շնորհավորական ուղերձը Սեպտեմբերի 22-ին որոշ մարզերում գազ չի լինի ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի շնորհավորական խոսքն Անկախության տոնի առթիվ ՀՅԴ ԳՄ. Զարգանալու և չզիջելու, մրցունակ երկիր կառուցելու մեր հավաքական երազանքից չենք հրաժարվել Ռիո դե Ժանեյրոյի Հիսուս Ամենափրկիչ արձանը ՀՀ անկախության տոնի առթիվ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով (տեսանյութ) Հայ դիպուկահարը սահմանել է նոր ռեկորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին Անկախության տոնի առթիվ Օդուժի տոնական թռիչքը՝ Երևանի երկնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռուսաստանն այսօրվանից ևս 3 երկրի հետ վերսկսում է ավիահաղորդակցությունը Մեր հայրենիքը չի կարող գնալ կործանման ճանապարհով, թույլ չե՛նք տա, նույնիսկ եթե անհավասար մարտի բռնվենք. Արթուր Վանեցյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու Հաստատված դեպքերն այսօրվա դրությամբ Ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կա 5 վիրավոր և 2 զոհ Սեյրան Օհանյան. Այլևս ակնհայտ է` Հայաստանի և Արցախի դեմ բոլոր սցենարները գրվում և մշակվում են Թուրքիայի ռազմաքաղաքական էլիտայի կողմից Ավելի քան հնարավոր է թուրքական օդային տարածության փակումը ՀՀ համար․ «Վերնատուն» ՀՀ քաղաքական վերնախավը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցում հայրենիքի անկախության համար զոհվածների հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռուսաստանում մեկնարկել են «Կովկաս-2020» զորավարժությունները Ինքն իրեն պետք է մեղադրի. Դավիթ Տոնոյանը՝ Ադրբեջանի նախագահի այն հայտարարության մասին, թե ՀՀ-ն տապալել է բանակցությունները Ալիևը պատերազմի կոչնակ հնչեցրեց, ասաց՝ ես պայմանը պահել եմ, Փաշինյանն է խախտել. Արփինե Հովհաննիսյան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ Ադրբեջանից ու Թուրքիայից հնչող հայտարարությունները փաստում են մեծացող անվտանգային սպառնալիքները. Աբրահամյան Հայաստանը տոնում է Երրորդ Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձը Մահացել է առողջապահության նախկին նախարարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 21
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan