Ստյոպա Սաֆարյան.Ես վստահ եմ, որ այս շարժումը արդյունք կտա

Այն, ինչ կատարվեց ապրիլի 9-ի առաջին կեսին՝ շատ մեծ քաղաքական նշանակություն ուներ, երկրորդ կեսին’ փորձ արվեց շարժմանը վերադարձնել բախումների դաշտ, բայց բարեբախտաբար շարժումը չտրվեց դրան: Այդտեղ հասունացվում էր մարտի 1… Ապրիլի 19-ին «Անի» հյուրանոցում ընթերցվեց հռչակագիրը, որից հետո’ այսինքն այսօրվանից, մեկնարկում են շարժման առաջնորդների այցերը մարզեր»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին և Րաֆֆի Հովհաննիսյանի  հետագա անելիքներին, ասաց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Բանախոսի խոսքով` որոշ կուսակցություններ ապրիլի 19-ին միացան Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական շարժմանը:

Խոսելով Երեւանի ավագանու ընտրույթուններից, Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ որ իրենց ծրագրերը կենսունակ են.

«Այն, ինչ անում ենք հիմա՝ զուտ բարեւարշավ է, իսկ հանրահավաքները հետո կլինեն»,-նշեց նա և ավելացրեց. «Ես վստահ եմ, որ այս շարժումը  արդյունքներ տալու է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում