Փորձում ենք գտնել միջոցներ՝ Ստեփանակերտի պետական թատրոնը վերականգնելու համար

Փորձում ենք գտնել միջոցներ՝ Ստեփանակերտի պետական թատրոնը վերականգնելու համար

Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը` այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադարձել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ներկայիս վիճակին:

«Թատրոնի շենքի խնդիրը մտահոգում է բոլորիս, որովհետև հնարավոր չէ պատկերացնել թատրոն, որը աշխատում է այն պայմաններում, ինչպիսին առկա է այսօր: Կարծում եմ, որ թատրոնի կոլեկտիվը ժամանակին մեծ սխալ է թույլ տվել հեռանալով թատրոնի շենքից և հետևանքը այսօր այն է, որ շենքը անտերության է մատնվել: Այս պահին թեթև վերանորոգումներ կատարելով փորձել վերականգնել այն՝ հնարավոր չէ, այստեղ հսկայական ներդրումներ են պետք և մենք փորձում ենք գտնել միջոցներ` այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար»:

Նախարարի խոսքով, խնդիրը նաև երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում է. հանրապետության նախագահն այդ խնդրով նույնպես մտահոգված է: «Այս պահին մեզ մնում է միայն եղած պայմանները պահպանել, շարունակել հորդորել կոլեկտիվին նույնիսկ այդ պայմաններում բեմադրություններ կազմակերպել, թույլ չտալով կոլեկտիվը անգործության մատնվի շենքի, անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում