Պատմության ամենահարուստ մարզիկները
Նմանատիպ
«Ֆորբս» ամսագիրը կազմել է պատմության ամենահարուստ մարզիկների ցանկը: Հաշվարկի մեջ ներառվել են մարզիկների կարիերաների ընթացքում ստացած աշխատավարձերը, պարգևավճարները և գովազդային եկամուտները: Նաև կատարվել է գնաճի հաշվարկ, որը ներկայացվել է 2017 թվականի հունիսի 1-ի դոլարի արժեքի համեմատ:
Բոլոր ժամանակների ամենահարուստ մարզիկ է ճանաչվել լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը: Ամերիկացին մինչ օրս վաստակել է 1,85 միլիարդ դոլար: «Նրա եթերայնությունը» շարունակում է գովազդների շնորհիվ նույնիսկ 54 տարեկանում մեծ գումարներ աշխատել: Նա միլիարդատեր է դարձել բասկետբոլում կատարած ներդրումների շնորհիվ: Մասնավորապես Մայքլը գնել է «Շարլոտ Հորնեթս» ակումբի 90 տոկոս բաժնետոմսերը, որոնք ներկայումս արժեն 780 միլիոն դոլար:
Ջորդանին հաջորդում են երեք գոլիֆիստներ, որոնցից առաջինը Թայգեր Վուդսն է (1,7 միլիարդ): Թոփ-25-ում երեք ֆուտբոլիստ կա` Դևիդ Բեքհեմը (800 միլիոն), Կրիշտիանու Ռոնալդուն (725 մլն) և Լիոնել Մեսսին (600 մլն):
Ամբողջական ցանկը.
1. Մայքլ Ջորդան (բասկետբոլ) – 1,85 միլիարդ դոլար
2. Թայգեր Վուդս (Գոլֆ) – 1,7 միլիարդ
3. Արնոլդ Պալմեր (գոլֆ) – 1,4 միլիարդ
4. Ջեք Նիքլաուս (գոլֆ) – 1,2 միլիարդ
5. Միխայել Շումախեր (ֆորմուլա-1) – 1 միլիարդ
6. Ֆիլ Միքելսոն (գոլֆ) – 815 միլիոն
7. Կոբի Բրայանտ (բասկետբոլ) – 800
8. Դևիդ Բեքհեմ (ֆուտբոլ) – 800
9. Ֆլոյդ Մեյվեզեր – (բռնցքամարտ) – 785
10. Շաքիլ Օ’Նիլ (բասկետբոլ) – 735
11. Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ) – 730
12. Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ) – 725
13. Գրեգ Նորման (գոլֆ) – 705
14. Մայք Թայսոն (բռնցքամարտ) – 700
15. Ռոջեր Ֆեդերեր (թենիս) – 675
16. Լիոնել Մեսսի (ֆուտբոլ) – 600
17. Ալեքս Ռոդրիգես (բեյսբոլ) – 575
18. Ջեֆ Գորդոն (ՆԱՍԿԱՐ) – 525
19. Օսկար Դե Լա Հոյա (բռնցքամարտ) – 520
20. Մենի Պակյաո (բռնցքամարտ) – 510
21. Դերեկ Ջեթեր (բեյսբոլ) – 490
22-23. Փեյթոն Մենինգ (ամերիկյան ֆուտբոլ) – 480
22-23. Կևին Գարնետ (բակետբոլ) – 480
24. Էվանդեր Հոլիֆիլդ (բռնցքամարտ) – 475
25. Անդրե Աղասի (թենիս) – 470
Հետևեք մեզ նաև Telegram-ում