Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն

Ապրիլի 25-26-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություն կկատարի Ռուսաստանի Դաշնություն։

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցերի վերաբերյալ։

Մոսկվա այցելության շրջանակներում նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավարության հետ։

Էդվարդ Նալբանդյանն ելույթ կունենա ՌԴ արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի և ունկնդիրների առջև։

Հետևեք մեզ նաև Telegram-ում