Թուրք գրող․ «հայ-թուրքական հարաբերությունները չպետք է թողնել մի բուռ քաղաքական գործիչների»

Թուրք գրող․ «հայ-թուրքական հարաբերությունները չպետք է թողնել մի բուռ քաղաքական գործիչների»

Թուրքական ժամանակակից արձակի ներկայացուցիչ, մրցանակակիր գրող Բիրգյուլ Օղուզը դեկտեմբերի 16-ին խոսելով հայ-թուրքական հարաբերությունների թեմայով, ասաց, որ գրական կապերն իրեն օգնել են կարծրատիպեր փշրել երկու ժողովուրդների նմանությունների ու տարբերությունների մասին: Այս մասին տեղեկացնում է Aravot.am-ը։

«Գրականությունն ինձ օգնել է հասկանալ, որ հայ-թուրքական հարաբերությունները չպետք է թողնել մի բուռ քաղաքական գործիչների կամ մի բուռ գրողների: Պետք է համատեղ լուծել այդ խնդիրը: Լեզուն սովորական երեւույթ չէ, այն ատելության խոսքի ձեւ է, հզոր ուժ, բայց նաեւ միջոց է, որ քո պատմությունը, մշակույթը, ժողովրդին ճիշտ ներկայացնես հարեւանիդ»,-համոզված է Բիրգյուլը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում